ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ապրիլի 17-18-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, Հայաստանի Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը Մոսկվայում էր: Այցի նպատակը՝ Ռուսաստանի Շինարարների միության 10-րդ հոբելյանական համագումարին մասնակցությունն էր:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի Շինարարների միությունների համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի: Պարբերաբար իրականացվում են փոխադարձ աշխատանքային այցեր և համատեղ նախագծեր: Հատկանշական է նաև, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակի առթիվ ռեկտոր Գալստյանը պարգևատրվեց Ռուսաստանի Շինարարների միության շքանշանով և Մոսկվայի պետական շինարարական համալսարանի 1-ին կարգի ոսկե մեդալով՝ շինարարական ոլորտում բարձրագույն նվաճումների համար: