Երեկ ՀՀ Ճարտարապետների միության դահլիճի բեմում մեր համալսարանի ուսանողներն էին՝ իրենց սուր հումորով ու մտքերով:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության, Շինարարության, Դիզայնի, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ու Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների՝ «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի անդամները մրցում էին՝ հաղթողի տիտղոսին և գավաթին արժանանալու համար:
Ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպված միջֆակուլտետային խաղն ընթացավ ռեկտոր Գագիկ Գալստյանի, անաչառ ժյուրիի, թիմերին քաջալերող հյուրերի և ուսանողների ներկայությամբ:
Արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Դիզայնի ֆակուլտետի թիմը: Շնորհավորում ենք թիմի բոլոր հնարամիտ անդամներին: