(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Զրույց՝ էթիկայի մասին

Մարդու արտաքին տեսքը պակաս կարևոր չէ, քան գիտելիքներն ու ներքին առավելությունները: Հոգեբաններն ու էթիկայի մասնագետները պնդում են, որ նույնիսկ բարեհաջող կարիերա և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու գրավականներից է գրագետ հագնվելու ունակությունը:

Այս գիտակցությամբ է «Տեր և Տիկին» էթիկայի կենտրոնն ուսանողներին նախապատրաստում՝ ապագայում խնամված ու պատշաճ արտաքինով ներկայանալու համար:

Երեկ էթիկայի գաղտնիքներին ծանոթացան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: Կարիերայի կենտրոնի, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և «Տեր և Տիկին» էթիկայի կենտրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում՝ մարտի 15-ին մեր ուսանողների համար դասընթաց անցկացրեց «Տեր և Տիկին» էթիկայի կենտրոնի հիմնադիր-տնօրեն, էթիկայի մասնագետ և բիզնես դասընթացավար Մարգարիտ Խաչատրյանը:

Դասընթացը նվիրված էր հագուստի էթիկետին, հագուստի կոդեքսում էթիկետի կանոններին և, առհասարակ, էթիկայի ընդհանուր դրույթներին: Ուսանողներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը, բարձրացրեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Սա նմանատիպ դասընթացների մեկնարկն էր: Կազմակերպիչները վստահեցրին, որ մեր համալսարանում էթիկայի շուրջ զրույցները կլինեն շարունակական:

16.03.17