ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, հասարակական և քաղաքական կյանքում ունեցած արդյունավետ և ակտիվ մասնակցության համար, ԱԺ շնորհակալագրով պարգևատրեց ՃՇՀԱՀ Ընդունելությունների բաժնի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանին, ով միաժամանակ հանդիսանում է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
ՀՀ ԱԺ շնորհակալագրով է պարգևատրվել նաև ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանին, ով ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Շնորհավորում ենք մեր ընկերներ պարգևակիրներիր՝ մաղթելով նորանոր հաջողություններ, կայուն կամք՝ աշխատելու և ծառայելու՝ ի շահ Հայրենիքի շենացման ու կայացման: