(010) 303-300

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այն ժամանակ, երբ բոլորս տոնում էին Հայոց բանակի տոնը և վայելում հանգստյան օրերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում մշակութային և ուսուցողական անցուդարձ էր: Հունվարի 27-ին այստեղ էին հյուրընկալվել Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Մարգարյանը և Սանկտ-Պետերբուրգի Կոստյումների դիզայնի ինստիտուտի տնօրեն Պյոտր Գամայունովը: Հյուրերն աշակերտներին ներկայացրեցին կենտրոնի կրթական ծրագրերը, առկա այն բոլոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս հայ շրջանավարտներին դիմել ռուսաստանյան բուհեր և անցկացրեցին գեղանկարչության վարպետության դաս: Պ. Գամայունովն աշակերտներին պատմեց կոստյումների մոդելավորման արվեստի մասին և ընդգծեց գույնի ու կոմպոզիցիայի հարմոնիայի կարևորությունը:

Նույն կազմը ներկա էր նաև հունվարի 28-29-ին ՃՇՀԱՀ-ում կազմակերպված՝ Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի՝ գծանկարչության և գունանկարչություն «Creative Russia» միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր Հայաստանի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ: Օլիմպիադայի հիմնական խնդիրն էր ստեղծել «Creative Russia» բառակապակցությամբ ընթեռնելի աբստրակտ ասոտիատիվ կոմպոզիցիա: 

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն փետրվարի 5-ին: Հաղթողներին ու մրցանակակիրներին հնարավորություն կընձեռվի քվոտային տեղերով ընդունվել Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարան:

29.01.20