(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՈՐՆ ՈՒՆԻ ԳԱԳԻԿ  ԳԱԼՍՏՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Երբ ընտանիքում ծնողները սիրով են, ապրում են հաշտ, զավակները մեծանում են առողջ մթնոլորտում՝ հետագայում դառնալով կարեկից, բարեկիրթ ու խորը բովանդակությամբ մարդիկ:

Համալսարանն էլ ընտանիք է, ժամանակավոր, բայց նույնչափ կարևոր և ընդգծված առանձնահատկություններով: Համալսարանում է, որ դպրոցի շրջանավարտը դառնում է հասուն երիտասարդ, արժեվորում կրթության, գիտելիքի, բանիմաց և արժանավոր մասնագետ լինելու անհրաժեշտությունը: Եվ այս ամենն իրականություն է դառնում միայն այն դեպքում, երբ այդ ընտանիքի ղեկավարը բարեսիրտ, յուրաքանչյուր ուսանողի համար սրտացավ ու համալսարանի՝ առավել լուսավոր ու զարգացած ապագայի մասին հոգացող մարդ է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում յուրաքանչյուր ուսանող, դասախոս կամ ցանկացած բաժնի աշխատակից միջանցքում ռեկտոր Գագիկ Գալստյանին հանդիպելիս բարևում է անկեղծ ժպիտով: Դրվագի օրինակը, գուցե, փոքր է, բայց խոսուն:

Առաջիկա օրերին ավարտին կմոտենա ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման 5 տարին: Եթե համալսարանի անցուդարձից անտեղյակ մարդուն փորձենք ներկայացնել այս տարիներին բուհում կատարված հսկայածավալ աշխատանքները,որոնք կատարվել են բացառապես Գալստյանի  նախաձեռնության և մեծ նվիրումի շնորհիվ, աներևակայելի երկարաշունչ հոդված կստացվի, որն այդպես էլ կմնա անընթեռնելի: Այդուհանդերձ, յուրաքանչյուր ղեկավարի պաշտոնավորման ավարտին՝ Նրա իրականացրած աշխատանքների մասին, գոնե, ամփոփ ներկայացնելը պարտադիր է:

Ինչպես պաշտոնավարումից առաջ,որպես Հայաստանի շինարարների  միության նախագահ և տարիներ շարունակ բուհի հոգսերով ապրող հոգաբարձուների խորհրդի անդամ, այնպես էլ պաշտոնավարման առաջին իսկ օրերից  իրականեցրել է մեծածավալ շինարարական ու վերակառուցման աշխատանքներ, հիմնանորոգել և ավելացրել լուսավոր ու հարմարավետ լսարաններ, նորագույն սարքերով ու սարքավորումներով վերազինել և կահավորել լաբորատորիաները, լայնացրել միջազգային համագործակցային կապերը՝ կնքելով պայմանագրեր աշխարհի լավագույն ճարտարապետաշինարարական համալսարանների և ոլորտի հայտնի կազմակերպությունների հետ, բարձրացրել աշխատավարձերը, համալրել  պրոֆեսորադասախոսական կազմը երիտասարդ մասնագետներով:

Այսօր բոլոր վերը թվարկվածներն իրականություն են, ինչի արդյունքում յուրաքանչյուր ուսանող սովորում է իր որակով ու հնարավորություններով օտարերկրյա որևէ բուհին չզիջող համալսարանում, հպարտորեն մասնակցում է տարատեսակ միջազգային նախագծերի և մրցույթների, փորձի փոխանակման ծրագրերի, վարպետության դասերի և, որ ամենակարևորն է, վայելում է իր ուսանողական կյանքը խաղաղ, ինտրիգներից զերծ և առողջ միջավայրում:

 Սա է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մերօրյա պատկերը, որն արդյունք է Գագիկ Գալստյան ղեկավարի անձնվեր աշխատանքի: 

  Իհարկե Նա զգում է համալսարանի կարիքը, սակայն համալսարանը  տևական ժամանակ, ավելի քան ունի Նրա կարիքը:

 

29.11.19