(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, նույն ամբիոնի դոցենտ Նունե Պետրոսյանը և Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Մարինա Բունաթյանը հոկտեմբերի 20-31-ը, աշխատանքային այցով, գտնվում էին Իտալիայում:

Այցի ընթացքում մեր համալսարանի պատվիրակությունը հանդես է եկել դասախոսություններով, հանդիպել իտալացի գործընկերների, Յակոբուս+ Էրասմուս+ համակարգողների հետ, մասնակցել ընթացիկ մագիստրոսական դասերին, վերապատրաստում անցել Միլանի Պոլիտեխնիկի հուշարձանների լաբորատորիայում: Մասնավորապես՝ մեր համալսարանականները Վենետիկում հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել Մխիթարյան Միաբանության հոգևոր հայրերի հետ, Թուլոնի համալսարանում հաշվետվություն ներկայացրել Օձունի եռաչափ մոդելավորման աշխատանքների վերաբերյալ, որից հետո Թուլոնի համալսարանը փոխանցել է համագործակցության համաձայնագրի նախագիծը՝ 2020թ-ին երկու համալսարանների ղեկավարների կողմից ստորագրելու նպատակով:

20.11.19