Հոկտեմբերի 6-13-ը Նիժնի-Նովգորոդում կայացած ճարտարապետական և դիզայներական աշխատանքների միջազգային 28-րդ մրցույթ-ստուգատեսին, շուրջ 62 հեղինակավոր բուհերի շարքում, ներկա էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:
Մրցութ-ստուգատեսին իրենց նախագծերն էին ներկայացրել Ճարտարապետության ֆակուլտետի 16 ուսանող: Բացի հիացական ու գովասանքի խոսքերից՝ ուսանողները Հայրենիք վերադարձան նաև դիպլոմներով ծանրաբեռնված:
Նրանցից 11-ը մեր համալսարանի անունը բարձր պահեցին 1-ին կարգի դիպլոմներով, իսկ 5-ը՝ 2-րդ կարգի: Մերն էին նաև մրցույթի հատուկ դիպլոմները, որոնցով պարգևատրվեց մեկ ուսանող և Ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը՝ մանկավարժական ու ստեղծագործական վարպետության համար: