ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սույն թվականի նոյեմբերի 24-26-ը անցկացվող ՀՀ 25 ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլ մարզաձևի տղաների մրցաշարում մեր համալսարանի թիմը գրավեց պատվավոր 1-ին հորիզոնականը՝ տանելով երեք հաղթանակ: 1-ին խաղում 2-1 հաշվով հաղթեցինք ՀԱԱՀ-ի(Ագրարային) թիմին, 2-րդ խաղում կրկին 2-1 հաշվով հաղթեցինք ՀՊՏՀ-ի (Տնտեսագիտական) թիմին, իսկ վճռորոշ եզրափակիչ խաղում մեր թիմը 3-1 հաշվով հաղթեց ՀԱՊՀ-ին(Պոլիտեխնիկ) և դարձավ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի վոլեյբոլի տղաների մրցաշարի հաղթող:
Եզրափակիչ խաղին ներկա էր նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և մեր թիմի տղաները ոգևորվելով իրենց համալսարանի ռեկտորի ներկայությամբ և աջակցությամբ, խաղացին կրկնապատկված եռանդով և հաղթեցին:
Սրտանց շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմի բոլոր խաղացողներին, թիմի գլխավոր մարզիչ Նինել Նիկողոսյանին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ Հակոբ Բադալյանին այս հաջողության համար և հետագայում մաղթում ենք էլ ավելի բարձր նվաճումներ:
Ընդհանուր առմամբ այս մրցաշարին մասնակցում էին 8 բուհերի թիմեր։ Հիշեցնենք, որ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը անցկացվում են առաջին անգամ և տվյալ խաղերի կազմակերպիչներն են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: