ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ս/թ հոկտեմբերի 17-ից 21ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում <<Ճարտարագիտական և շինարարական նախագծերի կառավարում>> վերապատրաստման դասընթացին մասնակցած և հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին վկայականներ:
Մասնակիցներին վկայականները հանձնեցին ԱՄՆ-ի Ռատգերսի համալսարանի <<Առաջադեմ ենթակառուցվածքների ու տրանսպորտի>> կենտրոնի ղեկավար Ալի Մաերը, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորներ Եղիազար Վարդանյանը, Վարդգես Եդոյանն ու Մարինե Ղազարյանը:
Մեր համալսարանի ու ԱՄՆ-ի Ռատգերս համալսարանի միջև համագործակցության շրջանակում կազմակերպված վերապատրաստման հնգօրյա դասընթացի ավարտին ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական, ուսանողական կազմերի, հայասատանյան առաջատար շինարարական կազմակերպությունների և Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ 21 ներկայացուցիչներ համալրեցին իրենց գիտելիքները, ձևավորեցին նորանոր հմտություններ նախագծերի կառավարման վերաբերյալ, հատկապես ճարտարագիտության և շինարարության ոլորտում: