Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բարձր է գնահատում գործընկերների հետ ամուր կապերն ու շնորհակալ է նրանց՝ մշտապես համալսարանի կողքին լինելու և աջակցելու համար:
Համալսարանի 95-ամյա հոբելյանն առիթ էր՝ ի նշան երախտիքի՝ մեր երկրի սահմաններից դուրս գործունեություն ծավալող գործընկերներին պարգևատրելու:
Այսպես՝ ՃՇՀԱՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ՝ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչմանն արժանացան՝
- Յուրգեն Ռեշենդորֆերը՝ «ՇՏՐԱԲԱԳ Ինտերնացիոնալ» կազմակերպության գլխավոր տնօրեն, թունելների, կամուրջների, ճանապարհների նախագծման և կառուցման ոլորտի մասնագետ,
- Վահան Թանալը՝ «Վահան Թանալ» խորհրդատվական կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր,
- Դավիթ Միքայելյանը՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհրդի անդամ, պրոֆեսոր,
- Աշոտ Թամրազյանը՝ Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանի «Երկաթբետոնե և քարե կոնստրուկցիաների» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսական ինժեներական ակադեմիայի անդամ,
- Մարլենա Ռայչիկը՝ Լեհաստանի Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր: