Աշխատանքի նկարագրություն
Շինարարական աշխատանքների ղեկավարում, պլանավորում, վերահսկողություն
Աշխատանքային պարտականություններ
• Պլանավորել և կազմակերպել շինարարական աշխատանքները, արտադրությունը, կազմել արտադրական գործընթացների հաջորդականությունը և ժամանակացույցը:
• Համագործակվել տեղամասերի պատասխանատուների հետ:
• Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների ճիշտ ընթացքը:
• Իրականացնել արտադրական ծավալի վերլուծություններ` ելնելով ծավալների օրական, ամսական կանխատեսումներից:
• Վերահսկել սարքերի և սարքավորումների, տեխնիկայի, արտադրական գործընթացներին մասնակցող այլ ապրանքների ճիշտ կիրառումը:
• Մշակել, ներդնել որակի վերահսկողության մեթոդներ և եղանակներ, ապահովել և վերահսկել դրանց իրականացումը:
• Ընկերության միջին և երկարաժամկետ բիզնես-պլաններին համապատասխան ղեկավարել շինարարական աշխատանքները:
• Ապահովել ինժիներա — տեխնիկական աշխատակիցների աշխատանքների կազմակերպումը:
• Կազմակերպել և վերահսկել ձեռնարկության անվտանգությանն ուղղված աշխատանքները,
• Ղեկավարել ինժեներական բաժնի աշխատակիցների աշխատանքը:
• Իր իրավասության սահմաններում ստորագրել և նշագրել փաստաթղթեր, տալ ցուցումներ և վերահսկել դրանց կատարումը:
• Ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ իր գործառույթների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ
• Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ իրականացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար, մասնավորապես կատարողական փաստաթղթերի կազմումը և դրանցից հետևող նյութածախսի սահմանված կարգի փաստաթղթեր:
• Կազմակերպության ինժեներական ծառայության կողմից կազմված նախագծերի հիման վրա կազմել նախահաշիվներ, որոնք կհանդիսանան կնքվող պայմանագրերի անբաժանելի մասը:
• Կատարել տնօրենի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն(մագիստրոսի կրթական աստիճան)
• Համապատասխան աշխատանքային փորձ:
• Պլանավորման և կազմակերպչական, վերլուծական և ներկայացման հմտություններ:
• Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ, լարված ռեժիմով աշխատելու ունակություն,
• Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական hr@ecoshingroup.am, info@ecoshingroup.am էլ. հասցեներին:
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել 060-50—05—80, 010-58-01-56 հեռախոսահամարներով կամ դիմել Կարիերայի Կենտրոն։