ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Բացվող ծաղիկներ, թափվող կաթիլներ ու տերևներ, կենդանիների կանաչ ու կապույտ աչքեր, արձաններ, քարացած հայացքներ… Ուսանողներից յուրաքանչյուրի աչքը որսացել էր իրեն հարազատ մի կադր և այն վերածել ֆոտոպատմության:
«Տարածական երևակայություն». այսպես էր վերնագրված ՃՇՀԱՀ-ի Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողների լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցադրված շուրջ 260 նկարն ընտրվել է հազարավորներից՝ պատմեց Դիզայն, լուսանկարչություն առարկայի դասախոս Հրաչյա Բաբայանը, ով ոչ միայն մասնակցել է լուսանկարների ընտրությանը, այլ նաև՝ ուղղորդել ուսանողներին, օգնել բնապատկերների ընտրության և կադրերի բեմադրության գործում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ հորդորելով նմանատիպ գեղեցիկ միջոցառումները դարձնել շարունակական: