(010) 303-300

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՃՇՀԱՀ ՄՄԿ ՔՈԼԵՋՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության  քոլեջը հայտարարում է առկա ուսուցմամբ ընդունելություն։

Ընդունելությունն իրականացվում է առնվազն հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի հիման վրա։

Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի (նախատեսված լինելու դեպքում) ուսուցման հիմունքով։ Քննությունների ժամանակացույցը հասանելի է հետևյալ  հղմամբ:

ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջում իրականացվող կրթական ծրագրերով նախատեսված մասնագիտությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել են համապատասխան լիցենզիա՝ հաստատելով դրանց իրականացման իրավական հիմքն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին։

Մասնագիտություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Կից կարող եք ծանոթանալ նաև կրթական ծրագրերի լիցենզիային:

Դիմորդը հայտագրվում է ծնողի կողմից նախապես my.emis.am հարթակում ստեղծված օգտահաշվի առկայության դեպքում, որից հետո դիմում հայտը ներկայացնում է hayt-college.emis.am համակարգով։

Օտարերկրացիներն իրենց ընտրությամբ քոլեջ կարող են ընդունվել սույն կարգով՝ միայն վճարովի համակարգով կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, ոլորտային մասնագիտություններով՝ մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Ընդունելության կարգին, դիմելու ընթացակարգին և անհրաժեշտ մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

21.07.26