(010) 303-300

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 5-7-ը Աղվերանում կանցկացվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպվող «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության միջազգային գիտաժողով» (ICCEE) խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը։

Գիտաժողովի բոլոր զեկույցների համառոտագրերը կհրատարակվեն առանձին գրքով, իսկ զեկույցները՝ անգլերենով պատրաստված գիտական հոդվածների տեսքով, կտպագրվեն Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում։

Գիտաժողովի նպատակն է խթանել քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտներում իրականացվող գիտական հետազոտությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը, ընդլայնել միջազգային գիտական համագործակցությունը ակադեմիական և ոլորտային կառույցների միջև, ինչպես նաև նպաստել կայուն զարգացմանը միտված նորարարական տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների մշակմանն ու կիրառմանը։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել համառոտագրերը և հոդվածները, ինչպես նաև ծանոթանալ գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը հետևյալ հղմամբ` https://iccee.nuaca.am/:

25.06.26