(010) 303-300

ՀԱՂԹԱՆԱԿ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2026»-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը կրթական և գիտական նախաձեռնություններին՝ կարևորելով սովորողների հետազոտական մտածողության զարգացումն ու ստեղծարար ներուժի բացահայտումը։

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի շրջանակում ավագ դպրոցը հանդես եկավ 6 նախագծով՝ գրանցելով նշանակալի հաջողություններ և զբաղեցնելով մրցանակային տեղեր։

Մրցանակակիր նախագծերն են՝

«Մաթեմատիկա և համակարգչային գիտություններ» անվանակարգ

«Լռակյաց կապ» (Մարտիրոսյան Սարգիս) — I կարգ

«Ավրորա» (Օգանով Ալեն, Պետրոսյան Արծրուն) — II կարգ

«Ազատություն» (Սաֆարյան Արտակ, Հայրապետյան Անահիտ) — III կարգ

«Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգ

«Մաքուր հորիզոն» (Բարսեղյան Մարինա, Պապոյան Նարե) — պատվոգիր

Մասնակից այլ նախագծեր՝

«Carry Pal» (Սողոմոնյան Ալեքսանդր, Կիրակոսյան Դավիթ)

«AERIS աշտարակ» (Պողոսյան Էլեն, Բդեյան Մանե)

Վերոնշյալ բոլոր նախագծերն իրականացվել են ֆիզիկայի ուսուցչուհի Լիանա Առուստամյանի ղեկավարությամբ՝ ապահովելով բարձր գիտական մակարդակ և նորարարական ու ստեղծարար մոտեցումներ։

ՃՇՀԱՀ ավագ դպրոցի հաջողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ կրթական միջավայրում ձևավորվում են գիտությամբ հետաքրքրված, ստեղծարար և նպատակասլաց երիտասարդներ։ Համալսարանը շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ խթանելով գիտակրթական զարգացումն ու նոր ձեռքբերումները։

09.04.26