Սիրելի՛ համալսարանականներ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում-2026» մրցույթը:
Մրցույթի նպատակներն են խթանել ներպետական և միջազգային համագործակցությունը, զարգացնել գիտական և գիտատեխնիկական ներուժը բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում, ներգրավել սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը, նպաստել գիտական արդյունքների սոցիալ-տնտեսական ազդեցության զարգացմանը, խթանել գիտության ոլորտում մրցակցային պայմանները և այլն:
Մրցույթին կարող է մասնակցել 3-5 հոգուց բաղկացած գիտահետազոտական խումբը:
Ծրագիրը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները՝
Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 23-ը ներկայացնել այս հղումով՝ https://irf-armenia-2026.hesc.am/:
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ):
Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը 2026թ. սեպտեմբերին է: Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.hesc.am/hy/calls/26irf/: