Սիրելի՛ համալսարանականներ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2026»» մրցույթը:
Մրցույթի նպատակներն են խթանել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը, զարգացնել բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում գիտական ներուժը, ներգրավել կարիերայի տարբեր մակարդակներում գտնվող սփյուռքի և արտերկրի հետազողների, բարելավել գիտական միջավայրը, հիմք դնել նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը։
Ծրագրին կարող են դիմել 1986թ. հունվարի 1-ից հետո ծնված, 2011թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները:
Մրցույթը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները՝
Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 23-ը ներկայացնել այս հղումով՝ https://postdoc-armenia-2026.hesc.am/:
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ):
Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը 2026թ. սեպտեմբերին է: Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.hesc.am/hy/calls/26-postdoc/: