Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եգիպտեսի Սենգոր համալսարանը հայտարարում է 2026 թվականի 21-րդ կուրսի մագիստրոսական ծրագրի (M1) ընդունելության մասին։ Ծրագիրը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 20-ին և ներառում է 8 մասնագիտություն։ Համալսարանը նախատեսում է կեցության ծախսերի փոխհատուցում մինչև 100 ընտրված դիմորդների համար։
Դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը մինչև ապրիլի 30-ը:
Մագիստրոսական ծրագրի տեղեկատվական թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուսումնական տարում ևս մագիստրոսական ծրագրով (M2) հնարավորություն կա դիմելու Սենգոր համալսարան: Ծրագիրը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 6-ին, ներառում է 9 մասնագիտություն, սակայն տվյալ ծրագրի շրջանակում համալսարանը կրթաթոշակներ չի տրամադրում։
M2 ծրագրի դիմումները նույնպես անհրաժեշտ է լրացնել մինչև ապրիլի 30-ը: Ծրագրի տեղեկատվական թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ: