(010) 303-300

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ՃՇՀԱՀ ինժեներական գեոդեզիայի ամբիոնը իրականացնում է Գեոդեզիայի միջազգային օրվան նվիրված մասնագիտական աշխատաժողով։

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն գեոդեզիայի ոլորտի զարգացման արդիական հարցերը, մասնագիտական գործունեության ներկայիս միտումները, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղղությունները։

Միջոցառմանը հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, զարգացման արդիական ուղղությունները և առաջիկա նախաձեռնությունները։

Աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մասնագիտական դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև ուղղելու հարցեր ոլորտի մասնագետներին։

Աշխատաժողովը տեղի կունենա մարտի 20-ին՝ ժամը 14:00-ին, 0 հարկի նիստերի դահլիճ  (2023):

Մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով:

13.03.26