(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ 2026–2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Universidade da Coruña-ում (Իսպանիա) 2026–2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումնառելու մեկ տեղի համար։

Ծրագրին կարող են դիմել Ճարտարապետության, Շինարարության ֆակուլտետների անգլերենին և իսպաներենին տիրապետող (առնվազն B1 մակարդակ), բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Նախապատվությունը կտրվի իսպաներենին տիրապետող ուսանողին՝ հաշվի առնելով, որ համալսարանում որոշ դասընթացներ իրականացվում են իսպաներենով։

Կրթական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝

Ուշադրություն. Universidade da Coruña-ի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ հարցերի հստակեցման նպատակով խնդրում ենք նախապես դիմել համապատասխան ֆակուլտետների դեկանատներ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (CV)՝ անգլերենով:
  • Հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերեն և հայերենª ստորագրված դիմումատուի և ֆակուլտետի դեկանի կողմից:
  • Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ):
  • Օտար լեզվի տիրապետման հավաստագիր կամ տեղեկանք (առկայության դեպքում)։

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան ֆակուլտետների դեկանատներ մինչև մարտի 23-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով մարտի 25-ին՝ ժամը 15:30-ին (անցկացման վայրի մասին տեղեկատվությունը՝ լրացուցիչ)։

09.03.26