(010) 303-300

«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 5-ին ժամը 13:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և միջազգային աքսելերատոր Plug and Play-ը հրավիրում են ձեզ մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։

Միջոցառումը նպատակ ունի ձևավորելու արդյունավետ երկխոսություն պետական կառույցների, միջազգային գործընկերների և երիտասարդների միջև՝ ստեղծելով նոր հնարավորություններ մասնագիտական և անձնական զարգացման համար։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • ծանոթանալու նախարարության և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերին,
  • տեղեկանալու տեխնոլոգիական և նորարարական նախաձեռնություններում ներգրավվելու հնարավորություններին,
  • հաստատելու ուղիղ կապ ոլորտի պատասխանատուների և ծրագրերի ներկայացուցիչների հետ,
  • ստանալու ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները,
  • ընդլայնելու մասնագիտական շրջանակը՝ ծանոթանալով հայաստանյան բուհերը ներկայացնող ակտիվ և նախաձեռնող երիտասարդների հետ։

Միջոցառումը տեղի կունենա ISTC ինովացիոն կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, VII մասնաշենք, VI հարկ:

02.03.26