(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կազմակերպում է քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական կրթություն ունեցող անձանց մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրեր՝ համաձայն ՀՀ կառավարության «Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 478-Ն որոշման։

Ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ վերաորակավորման կրթական ծրագրերը՝

  1. Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն
  2. Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ
  3. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն և կառավարում
  4. Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ
  5. Ջերմագազամատակարարում և օդափոխություն

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով` https://forms.gle/FW5DkmPpj7ViQHGT8:

Կրթական ծրագրի հաջող ավարտի արդյունքում մասնակիցները կստանան վկայական և վկայականի անբաժան մաս հանդիսացող ներդիր, որում նշվելու են անցած դասընթացները և ուսումնառության արդյունքները։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՃՇՀԱՀ շարունակական կրթության համար պատասխանատու ստորաբաժանման հետևյալ էլեկտրոնային հասցեին` extension@nuaca.am կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով։

29.12.25