(010) 303-300

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շարունակվում են իրականացվել քաղաքաշինության բնագավառի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ։

Կարող եք մասնակցել հետևյալ մասնագիտական դասընթացներին.

  • ՀՀՇՆ32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը:
  • Superpave (Superior Performing Asphalt Pavements) տեխնոլոգիայով ավտոմոբիլային ճանապարհների նախագծում և կառուցում:
  • Autodesk Civil 3D ծրագրակազմի կիրառումը ճանապարհաշինության ոլորտում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվի սահմանված ձևաչափի վկայական՝ համապատասխան կրեդիտների նշումով, որը անհրաժեշտ է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ձեռք բերելու կամ գործող հավաստագիրը պահպանելու համար:

Մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև գրանցման համար անհրաժեշտ է անցնել  այս հղումով`  https://forms.gle/Dny6bGBzGLM6MVz98:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` գրելով extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով։

 

 

 

29.12.25