Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2026թ. ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ, որը նպատակ ունի խրախուսել գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև դրանց իրականացմանը ապահովել ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող և գիտական աստիճան ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝ առնվազն երկու ուսանողի ներգրավումով:
Մրցույթին կարող են ներկայացվել նաև միջամբիոնային հետազոտությունների հայտեր՝ յուրաքանչյուր ամբիոնից մեկական ղեկավարի և առնվազն մեկ ուսանողի ներգրավումով: Նման դեպքերում դրամաշնորհների սահմանված չափի նկատմամբ կիրառվում է 1.5 գործակից:
Խմբերում կարող են ընդգրկվել մագիստրատուրայի և բակալավրիատի չորրորդ կուրսի այն ուսանողները, որոնց միջին որակավորման գնահատականը առնվազն 18 է: Առանձին դեպքերում, ֆակուլտետների դեկանների երաշխավորությամբ, խմբում կարող են ընդգրկվել նաև բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. փետրվարի 1-ը ՃՇՀԱՀ գիտության վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Մրցույթին կարող եք ներկայացնել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
2026 թվականին նախատեսված է նաև առանձին դրամաշնորհի տրամադրում ՃՇՀԱՀ երիտասարդ հետազոտողների միավորմանը՝ միջգիտակարգային հետազոտություն իրականացնելու համար:
Մրցույթի կազմակերպման կարգին և առանձին փաստաթղթերին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ ՃՇՀԱՀ կայքի «Փաստաթղթեր» պատուհանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 /6-56/ հեռախոսահամարով: