(010) 303-300

2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ 2026թ. շարունակվելու է ՃՇՀԱՀ ամբիոնների կողմից համալսարանական սեմինարների կազմակերպման գործընթացը, որն իրականացվելու է երկու շրջափուլով: Առաջին փուլի սեմինարները կազմակերպվելու են փետրվար-հունիս ամիսներին, երկրորդ փուլինը՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Ամբիոնները պետք է մինչև հունվարի 20-ը ՃՇՀԱՀ  գիտության վարչությանը  ներկայացնեն  հայտերը՝ հետևյալ պարտադիր պահանջներով.

  • Սեմինարի թեման (վերնագիրը) և դրա արդիականության սեղմ նկարագիրը՝ երաշխավորված ամբիոնի կողմից,
  • Սեմինարի կազմակերպիչ(ներ)ը՝ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան և կոչում,
  • Սեմինարի մասնակիցների հնարավոր շրջանակը (ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից հրավիրյալներ, մասնագիտական հանրություն, գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ և այլն) և ունկնդիրների մոտավոր թիվը,
  • Սեմինարների կազմակերպման նախընտրելի ժամկետները՝ ամսվա և տասնօրյակի նշումով:

Յուրաքանչյուր սեմինարի կազմակերպման համար նախատեսված է 60 հազար դրամ լրավճար:

Ներկայացված հայտերը կքննարկվեն ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհրդում և ընտրված հայտերի հիման վրա կազմված ժամանակացույցը կհրապարակվի համալսարանի կայքում՝ մինչև փետրվարի 1-ը:

25.12.25