(010) 303-300

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդներ,

Տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուսումնական տարվա բակալավրիատի առկա ուսուցման «Ճարտարապետություն» մասնագիտության ընդունելության համար նախկին Գծանկար (Գծն. (Ճ)) և Գծագրություն (Գծգ.) կամ Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստ (ԳՍԿԹ) ներբուհական քննական առարկաների փոխարեն սահմանվել են Գծանկար (Գծն. (Ճ)) և Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստը (ԳՍԿԹ):

ԳՍԿԹ-ն կազմված է 3 բաժիններից՝ Մաթեմատիկա, Ճարտարապետական տրամաբանություն և Գծագրություն:

  • Մաթեմատիկան ներառում է 2 բաժին. Հանրահաշիվ՝ 16 հարց, Երկրաչափություն՝ 20 հարց, յուրաքանչյուրը 0,25 միավոր (ընդհանուր՝ 9 միավոր),
  • Ճարտարապետական տրամաբանություն՝ 4 հարց, յուրաքանչյուրը 0,25 միավոր (ընդհանուր՝ 1 միավոր),
  • Գծագրությունը ներառում է 2 բաժին. լծորդում՝ 4 միավոր, և աքսոնոմետրիա, հատույթ, կտրվածք, պրոյեկցիա՝ 6 միավոր (ընդհանուր՝ 10 միավոր):

ԳՍԿԹ քննական առարկայի տևողությունը` 5 ժամ (300 րոպե, առանց ընդմիջման):

Մաթեմատիկան և Ճարտարապետական տրամաբանությունը տրվում է դիմորդին Ա4 ձևաչափի թղթի վրա թեստի տեսքով, որը պետք է կատարել և պատասխանները նշել ձևաթղթի վրա (գնահատման ժամանակ հաշվի են առնվելու միայն ձևաթղթում նշված պատասխանները), իսկ գծագրությունը պետք է կատարել Ա2 թղթի վրա։

ԳՍԿԹ-ի քննության անցկացման, գնահատման չափանիշներին և գրականության ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստ»-ի օրինակները կարող եք տեսնել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում դիմել ընդունելության և կարիերայի բաժին ( ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ) կամ զանգահարել 010 58-01-56, 010-303-300 (ներքին համար 9-33)։

 

 

23.12.25