Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Ավստրիայի կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարում է կրթաթոշակային ծրագրերի մրցույթ՝ նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների համար։
Ծրագրի շրջանակում դիմորդները հնարավորություն կունենան 2026–2027 ուսումնական տարում Ավստրիայի առաջատար ակադեմիական հաստատություններում շարունակել համալսարանական կրթությունը կամ իրականացնել գիտական և հետազոտական գործունեություն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://grants.at/en/։