(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսուցիչներ, հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Ուսուցչի մասնագիտությունը մեր հասարակության ամենապատվելի և պատասխանատու գործերից է․ դուք եք ձևավորում սերունդների մտածողությունը, արժեքային համակարգը և ապագայի տեսլականը։ Ձեր անմնացորդ նվիրումն ու համբերությունը ամեն օր կերտում են ավելի լուսավոր և գիտելիքով հագեցած հայրենիք։

Այս տոնական օրը լավ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու ձեր անփոխարինելի աշխատանքը և խոնարհվելու ձեր ջանասիրության ու նվիրվածության առաջ։

Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի բոլոր ուսուցիչներին։ Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի նոր ուժով, ոգևորությամբ և մասնագիտական հաջողություններով։ Թող ձեր սաների ձեռքբերումները դառնան ձեր աշխատանքի ամենաթանկ պարգևը։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ, թող ձեր հոգատարությունն ու սերն առ կրթություն շարունակեն ոգեշնչել սերունդներին և պահել ձեր լուսավոր առաքելությունը հավերժ։

05.10.25