Տեղեկացնում ենք, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) հայտարարել է «Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագրի շրջանակում պետական և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ուսանել Ճապոնիայի համալսարաններում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով։
Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, ովքեր ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։ Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան։
Թեկնածուներն ընտրվելու են ՃՄՀԳ-ի կողմից, այնուհետև հանձնելու են ընդունելության քննություններ՝ ըստ համալսարանների պահանջների (տրամադրված ցուցակից թեկնածուները կարող են ընտրել 3 համալսարան)։ Ծրագրի հետ կապված ծախսերի մեծ մասը հոգալու է ճապոնական կողմը (մանրամասները նշված են առդիր տեղեկատվության մեջ)։
Հայտադիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ jica.arm.r@gmail.com (ՃՄՀԳ խորհրդատու Ռուզան Խոջիկյան, հասցե՝ 25/14-4 Նալբանդյան փողոց, Երևան, հեռ․՝ +374 10 568805, +374 77 710760)։
Կից ներկայացնում ենք կրթաթոշակների տրամադրման և ծրագրին մասնակցության վերաբերյալ մանրամասները կից հղումով: