Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեցին ընդունելության ներբուհական քննությունները:
Առաջինն իրենց գիտելիքներն ու ունակություններն են փորձում Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդները։ Այսօր 453 դիմորդից 450-ը հանձնում են «Գծագրություն» առարկայի քննություն, իսկ 3-ը՝ Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստ:
Քննությունների արդյունքները կհրապարակվեն ՃՇՀԱՀ պաշտոնական կայքում։
Մաղթում ենք հաջողություն բոլոր դիմորդներին։
ՃՇՀԱՀ-ը սպասում է իր նոր սերնդի ստեղծագործ ուսանողներին։