(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՄԻԱ-ՄԱԶՈՒՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ 2025-2026 ուստարում Լեհաստանի Վարմիա-Մազուրի համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառության վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, Շինարարության ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող, բակալավրիատի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողներ:

Կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Շարժունության ծրագրի արդյունքում ուսանողը պարտավոր է ՃՇՀԱՀ-ին ներկայացնել առնվազն 20 կրեդիտ:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
  • Անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • Ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակը` (Motivation Letter) անգլերենով և հայերենով:    

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև հունիսի 16-ը՝ աշխատանքային օրվա ավարտը, ներկայացնել համապատասխան ֆակուլտետների դեկանատներ:

Մրցույթը կկայանա հունիսի 17-ին, ժամը 14:00-ին, 2025 լսարան:

09.06.25