Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ճարտարապետություն, քաղաքային տնտեսություն և շինարարություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիներին, ինպես նաև նույն մասնագիտություններով վերջին կուրսում սովորող ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով մինչև երկու ամիս ժամկետով պրակտիկա անցնելու: Պրակտիկայի ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ցանկացողներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել eduard.sargsyan@mil.am էլեկտրոնային հասցեին:
Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 1-ը:
Պրակտիկայի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է ինքնակենսագրականների ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույցի անցկացման միջոցով:
Նախապատվություն կարող է տրվել օտար լեզուների միջին և բարձր մակարդակ ունեցող դիմորդներին:
Մանրամասների համար զանգահարել 010-29-44-28 հեռախոսահամարով: