Սիրելի՛ համալսարանականներ, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ “Invest Your Talent in Italy” ծրագիրը նախորդ տարիների պես 2025-2026 ուսումնական տարվա համար ևս երկարաձգել է Հայաստանի ներկայությունը շահառու երկրների ցանկում: Ծրագիրը միտված է գրավել արտասահմանցի տաղանդավոր ուսանողներին ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, կառավարում և ճարտարապետություն, դիզայն ոլորտներում։
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է։