(010) 303-300

ՃՇՀԱՀ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ԻՐԱՆԻ ԲԱԲՈԼ ՆՈՇԻՐՎԱՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Դեռևս 2021թ. ապրիլին Բաբոլ Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանի Գիտական համագործակցության և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Ռահիմնեջադի նախաձեռնությամբ երկու բուհերի ռեկտորների կողմից ստորագրվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իրանի Բաբոլ Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին» հուշագիրը:

Հաստատված համագործակցության շրջանակում 2024թ. նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեր համալսարանում էր պրոֆեսոր Մուսթաֆա Ռահիմնեջադը:

Պրոֆեսոր Ռահիմնեջադը ծանոթագրական շրջայց կատարեց  ՃՇՀԱՀ գիտահետազոտական լաբորատորիաներ, արվեստանոցներ: Այնուհետև կայացավ հանդիպում, որին ներկա էին համալսարանի Գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պարտականությունները կատարող Սարգիս Թովմասյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը և համալսարանի այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ռահիմնեջադը ներկայացրեց ԲՆՏՀ գիտական գործունեությունը, այդ թվում` ջրերի մաքրման համար կիրառվող տեխնոլոգիաները, բնապահպանական, շինարարական նորագույն նյութերի ստեղծման և կիրառմանն ուղղված հետազոտությունները: Պրոֆեսոր Ռահիմնեջադը նշեց, որ Իրանի Բաբոլ Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանի կողմից տպագրվում են միջազգային ինդեքսավորում ունեցող երեք գիտական պարբերականներ: 

Պարոն Ռահիմեջադին ներկայացվեց ՃՇՀԱՀ-ի կրթական և գիտական գործունեության մասին հակիրճ տեղեկատվություն:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորեցին գիտակրթական, հետազոտական համագորածակցության ընդլայնումը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Առաջարկվեց այս շրջանում խթանել երկու բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչների, ուսանողների փոխանակումներ: Քննարկվեցին նաև երկու համալսարաններում տպագրվող, միջազգային ինդեքսավորում ունեցող գիտական պարբերականներում համատեղ հոդվածների տպագրության հարցերը:

21.11.24