(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«MERCEDES-BENZ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՎԱԳ ԴԻԶԱՅՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՃՇՀԱՀ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՃՇՀԱՀ-ում տեղի կունենա Գերմանիայի «Mercedes-Benz» ընկերության ինտերիերի ավագ դիզայներ՝ մեր համալսարանի շրջանավարտ, ճարտարապետ-դիզայներ Ավետիք Քալաշյանի հանդիպումը:

Հանդիպումը մասնագիտական է, և պարոն Քալաշյանը ներկայացնելու է իր փորձը, ոլորտի առանձնահատկությունները, դժվարություններն ու հաջողությունները և այլն:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը՝ 15:00-ին, համալսարանի 2202 լսարանում

28.10.24