Սեպտեմբերի 23-29-ը Վոլգոգրադում կայացավ ԱՊՀ երկրների Ճարտարապետական բարձրագույն դպրոցների ավարտական աշխատանքների միջազգային 27-րդ ստուգատեսը, որին մասնակցությում էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության և Դիզայնի ֆուլտետների բակալավրներն ու մագիստրանտները:
Այսօր ռեկտոր Գագիկ Գալստյանը և Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը մասնակիցներին հանձնեցին դիպլոմները: Ինչպես նշեց Ա. Բուբուշյանը, այս տարվա մասնակցությունն աննախադեպ էր՝ դիպլոմակիրների քանակի և մասնակից բուհերի ներկայացուցիչների կողմից արժանացած բարձր գնահատանքի ու հիացական կարծիքների առումով:
Այսպիսով՝ 3 ուսանող արժանացավ 2-րդ կարգի դիպլոմի, իսկ 13 ուսանող, որոնցից 3-ը՝ մագիստրանտ՝ 1-ին կարգի պատվավոր դիպլոմների:
Նշենք, որ երեկ պարգևատրվեցին նաև նույն ստուգատեսի մասնակից ճարտարապետ բակալավրներն ու մագիստրանտները: