ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Երևանի ավագանու որոշմամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր Լևոն Թոքմաջյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Քանդակագործի աշխատանքներն ամենուր են՝ և՛ Հայաստանի տարբեր քաղաքներում, և՛ աշխարհի բազմաթիվ վայրերում: Իր տաղանդի և տաղանդաշատ ստեղծագործությունների համար արժանացել է բազմաթիվ մրցանակների: Պարոն Թոքմաջյանը 1969 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ և ակադեմիկոս է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և սիմպոզիումների, այդ թվում 2010թ. Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008թ., 2009թ. և 2010թ. Պենզայում՝ Քանդակի միջազգային սիմպոզիումի։ 2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Վահան Թեքեյան» մրցանակի։