(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՅՈՒՏԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Լեհաստանում իրականացավ Միջազգային գյուտերի (հայտնագործությունների) Վարշավայի 18-րդ մրցույթ-տոնավաճառը: Հայաստանը ներկայացնում էր ՃՇՀԱՀ պատվիրակությունը՝ համալսարանի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը և Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դասախոս Աշոտ Մխիթարյանը: Մրցույթ-տոնավաճառին ներկայացված էր 25 երկիր 500 գյուտ: Միջազգային ցուցահանդեսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, նրանց ներկայացվել են գյուտերը, դրանց նշանակությունները: Համալսարանի պատվիրակությունը առանձին տաղավարում ներկայացրել է գյուտերը և «Ամրանաձողի սևեռիչ» գյուտի համար արժանացել է ոսկե,  իսկ «Հորատման ուղղորդիչ կառուցատար վերգետնյա ցամաքորդների համար»-ի համար՝ արծաթե մեդալների:

Լեհաստանում Հայաստանի դեսպանը հյուրընկալել է ՃՇՀԱՀ պատվիրակության անդամներին և շնորհավորել գրանցած հաջողությունների կապակցությամբ և շնորհակալություն  հայտնել շինարարության բնագավառում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար:

23.10.24