(010) 303-300

ՃՇՀԱՀ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը սիրով տեղեկացնում է «Գեովիզուալիզացում» և «Թվային երկիր» թեմաներով դասընթացների մեկնարկի մասին: Այս դասընթացները կազմակերպվում են «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision) նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության APPEAR ծրագրի կողմից։

Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտում: Մասնակիցները կսովորեն հասկանալ և կիրառել թվային տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են շրջակա միջավայրի կառավարմանը, տարածքային պլանավորմանը և տվյալների վերլուծությանը:

Դասընթացներն անցկացվելու են երկու փուլով: Առաջին փուլը կտևի երկու շաբաթ: Դասերը կլինեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ «Գեովիզուալիզացում»` 17:00-18:20 և «Թվային երկիր»` 18:30-19:30: Այս փուլն ուսանողներին կտրամադրի թվային քարտեզագրության և աշխարհատարածական տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ էական հմտություններ: Դասընթացների շարունակականությունը կորոշվի հիմնվելով առաջին փուլի արդյունքների վրա։

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։ Գրանցման վերջնաժամկետ` հոկտեմբերի 28-ը ներառյալ:

Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300 (ներքին համար` 2-60) հեռախոսահամարով, կամ գրել էլ. հասցեին՝ geo@nuaca.am:

23.10.24