(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսուցիչներ,  hարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցչի մասնագիտությունը մեր հասարակության հիմնաքարն է, որն իր վրա կրում է սերունդների կրթության և դաստիարակության պատասխանատվությունը: Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք աշակերտների, ուսանողների մարդկային և բարոյական արժեքները, նրանց կյանքում անգնահատելի ներդրում կատարելով։

Այս օրը կարևոր առիթ է ևս մեկ անգամ գնահատելու ձեր գործի նշանակությունը և երախտագիտության խոսքեր ասելու այն համբերության և նվիրումի համար, որոնք դուք ցուցաբերում եք ամեն օր: Ձեր աշխատանքը միայն մասնագիտություն չէ, այլ կոչում, որը պահանջում է սեր, կամք և անսահման պատասխանատվություն:

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել ՃՇՀԱՀ ավագ դպրոցի բոլոր ուսուցիչներին: Թող ձեր կյանքի ամեն օրը լցված լինի նորանոր ձեռքբերումներով, հաջողություններով և երջանկությամբ:

Սիրելի´ ուսուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մաղթում եմ ձեզ ուժ, եռանդ և նորանոր բարձունքներ:

05.10.24