Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի 10-12-րդ դասարանի աշակերտները ստացան շնորհակալագրեր՝ դպրոցական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: Միջոցառումներից առաջինը կրում էր «Ազնավուր. 100%-ով հայ, 100%-ով ֆրանսիացի» խորագիրը, իսկ մյուսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
Արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Անահիդ Խաչատրյանը և այլք: Աշակերտներին շնորհակալագրերը հանձնեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը: Վերջինս շնորհավորելով աշակերտներին նշեց. «Սիրելի՛ աշակերտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ նշել, որ բացի դպրոցական մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն ունենալը, կարևոր է նաև ուսման մեջ բարձր առաջադիմություն ունենալը: Շատ ուրախ եմ, որ մեծ թվով աշակերտներ են հետաքրքրված և ներգրավված միջոցառումներին: Վստահ եմ, որ ձեր ակտիվությունը չի պակասի և կկազմակերպվեն առավել մեծ թվով միջոցառումներ»:
Հանդիպման ավարտին աշակերտները ևս հայտնեցին իրենց շնորհակալությունը՝ աշխատանքը գնահատելու և միջոցառումներին ներկա գտնվելու համար: