(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊՐՈՖԵՍՈԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՃՇՀԱՀ Նորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժինը, համալսարանի պրոֆեսոդասախոսական կազմի վերապատրաստման նպատակով, կազմակերպել էր «Կրթական ծրագրերի իրականացման լավ փորձի ինստիտուցիոնալացում» դասընթացը: Այն ուղղված էր դասընթացի պլանավորման և առարկայական ծրագրերի մշակման բարելավմանը։ Դասընթացի ժամանակ քննարկված թեմաները ներառում էին դասավանդման և ուսումնառության պլանավորման, ինչպես նաև դասընթացի պլանավորման և գնահատման չափանիշների սահմանման կամ վերանայման հարցեր։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները իրականացնում էին տարբեր աշխատանքներ, այդ թվում դասընթացի ծրագրեր կազմելու և գնահատման չափանիշները վերանայելու վերաբերյալ հանձանարարություններ:

Ծրագրին մասնակցում էին դասախոսներ հետևյալ ամբիոններից․

  •  Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն,
  •  Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոն,
  •  Գծագրության և համակարգչային գրաֆիկայի,
  •  Դիզայնի ամբիոն,,
  •  Ինժեներական գեոդեզիայի ամբիոն,
  •  Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոն,
  •  Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոն,
  •  Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոն,
  •  Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոն,
  •  Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության,
  •  Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն,
  •  Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոն,
  •  Լեզուների ամբիոն:

Դասընթացը վարում էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյանը։

17.05.24