(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, այսօր Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում նշվում է Կանանց միջազգային օրը: Գարնանային այս տոնը՝ մարտի 8-ը, ոչ միայն անձնական ձեռքբերումների, այլև հասարակական կյանքում կանանց ակտիվ դերի ճանաչման օր է: Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր կարևոր առաքելությունը, ձեր արժանի դերակատարումը մեր պետության և ազգի, հայկական ընտանիքի պահպանման գործում:  Անուրանալի են ձեր դերն ու ջանասիրությունը՝ ուղղված մեր հայրենիքի բարօրությանը, սերունդների կրթադաստիարակչական հսկայական աշխատանքին, արժանապատիվ և ազգային արժեքներով ապրող քաղաքացի կրթելուն։

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել ՃՇՀԱՀ աշխատակցուհիներին, ուսանողուհիներին և աշակերտուհիներին:  Ձեր նվիրումն ու ձեռքբերումները էապես նպաստում են մեր ակադեմիական համայնքի կենսունակությանը:

Կրկին շնորհավորելով մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում, նորանոր ձեռքբերումներ, և իհարկե գարնանային բարձր տրամադրություն։

 

08.03.24