ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց կարող են դիմել ՀՀ դպրոցների 9-րդ դասարաններն ավարտած բոլոր աշակերտները։
Դպրոց ընդունվելու համար աշակերտները՝ մայիսի 29-ից հունիսի 30-ը,ժամը 10:00-15:00, օրինական ներկայացուցիչների ուղեկցությամբ մոտենում են ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց (Խանջյան 9) ներկայացնելու համար համապատասխան փաստաթղթերը՝
Փաստաթղթերը հանձնելիս աշակերտներին տրամադրվում է անցաթուղթ, որով նրանք պետք է մոտենան դպրոց։ Անցաթղթի վրա նշված կլինի գիտելիքների ստուգման ժամանակացույցը (օրը, ժամը)։ Աշակերտները պետք է ներկայանան սահմանված ժամից 30 րոպե շուտ` ներկայացնելով նախապես տրված անցաթուղթը։
Գիտելիքների ստուգման օրը աշակերտները մոտենալով դպրոց, հանձնաժողովի կողմից ստանում են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների (յուրաքանչյուր աշակերտի անցաթղթին նշված առարկաների ցանկին համապատասխան) կնքված առաջադրանքները և հատկացված ժամանակահատվածում (120 րոպե) կատարում առաջադրանքները: Ավարտելուց հետո աշխատանքները հանձնում են հանձնաժողովի անդամներին:
«Գծանկար» առարկայի դեպքում դիմորդներից մեկը վիճակահանության սկզբունքով ընտրում է երկու երկրաչափական պատկերներ, այդ պատկերները հանձնաժողովի կողմից տեղադրվում են համապատասխան վայրում, որից հետո աշակերտները սկսում են նկարել այդ պատկերները/դրանք: Աշխատանքի համար սահմանված է հստակ ժամանակահատված՝ 240 րոպե: Ժամանակի ավարտից հետո դիմորդները կնքված թղթի վրա կատարած աշխատանքը (նկարը) տալիս են հանձնաժողովի անդամներին: Քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը դպրոցում։
ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում 10-րդ դասարանցիների ուսուցումը իրականացվելու է ուսումնական խմբերով՝ նպատակային ծրագրով համապատասխան առարկաներ ուսումնասիրելու համար: Ըստ այդմ՝ ընդունելությունն իրականացվելու է հետևյալ կերպ.
Սիրելի՛ դիմորդներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը սիրով սպասում է ՁԵԶ: