Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում գրեթե ամեն տարի փոխվում են կրթական ծրագրերը համապատասխանելով ներկայիս պահանջներին: Այս ֆակուլտետում կսովորես լոգիստիկա, ինֆորմատիկա, հաշվապահություն, տնտեագիտություն, տեղեկատվական համակարգեր. դե իհարկե այս ամենն ամբողջովին մասնագիտապես խորացված:
ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը կներկայացնի ֆակուլտետի պատմությունը, առանձնահատկությունները և հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա կլինեն նաև «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ Տաթև Եդոյանը, «Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի» ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, ովքեր կներկայացնեն առկա կրթական ծրագրերը և կբացահայտեն պահանջված մասնագետ լինելու գաղտնիքը։
Հանդիպմանը կարող ես նաև ընդունելության վերաբերյալ հարցերը ուղղել ՃՇՀԱՀ ընդունելության բաժնի աշխատակցին:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, այն տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 18:00-ին: