Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջակա միջավայրի ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիայում Ն.Վ.Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոցի 8դ դասարանի աշակերտները իրականացրեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից կազմակերպող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» նախագծային աշխատանքի գործնական մասը:
Մասնակիցները Շինարարական քիմիայի լաբորատորիայի վարիչ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ. Քալանթարյանի ղեկավարությամբ իրականացրին նախագծային աշխատանքի փորձ. այն է ջրի մեջ քիմիական տարրերի որոշում: