ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» (Overcoming resistance to change and supporting employees through change) թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՏԿԵ նախարարությունը իր աշխատակիցների ինչպես նաև ՃՇՀԱՀ դասախոսների և ուսանողների համար:
Աշխատաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՏԿՈ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, վերջինս կարևորեց աշխատաժողովի անցկացումը, քանի որ այսօր առկա են որոշակի դժվարություններ մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման, աշխատողների մոտեցումների և աշխատանքի որակը բարձրացնելու հետ կապված:
Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի և Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղի մշտական անդամ, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին հանդես եկավ դասախոսությամբ:
Լեսլի Սզամոզին խոսեց փոփոխություններից, դրանց նկատմամբ դիմադրությունից, այդ դիմադրության հաղթահարման և փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին։
Բանախոսը նշեց, որ ավելի արագ զարգանալու համար անհրաժեշտ է պատրաստ լինել արագ փոփոխություններին:
Աշխատաժողովից հետո հյուրերին ընդունեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: