Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանի յուրահատուկ շնորհավորանքը գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Ամոթխած տեսքով՝ հայուհուն վայել,
Ձեր ապրած կյանքում շա՜տ բան եք արել,
Ժամանակ, մարդիկ, եկե՛լ, գնացե՜լ,
Սակայն դուք կրկին նույնն եք մնացել…
Ուստի շնորհիվ Ձեր համակրանքի,
Դուք արժանի եք խորին հարգանքի:
***
Եղեք բարի, պարկեշտ, վսեմ ու հպարտ,
Մինչ կյանքի վերջ՝ ջերմ ու քնքուշ, գթառատ,
Շրջապատին, ժպիտ ու սեր մատուցեք,
Վատից հեռու՝ լավին՝ լավով հատուցեք:
Իսկ ով սիրել ու տիրել է իր բախտին,
Թող գուրգուրե ու պինդ պահե իր ձեռքին,
Քանզի պետք չէ մեկ կյանքի հետ «փորձ» անել,
Աստծո կամոք ձեռք բերածը կործանել:
***
Հայ աղջիկներ, լու՛յս աղջիկներ,
Ապագայի հույս աղջիկներ,
Պարտեզի վարդ, օջախի զարդ,
Խավարի մեջ՝ լույս աղջիկներ:
Դուք վհատին հույս եք տալիս,
Մոլորվածին լույս եք տալիս,
Տղաներին հանդիպելիս,
Եղնիկի պես խույս եք տալիս…
Արևի շող, վաղորդյան ցող,
Շրջապատին թարմ շունչ տվող,
Սիրո կրակ, վառ աղջիկներ:
***
Սիրելի կանայք և աղջիկներ. կնոջ կամ աղջկա ժպիտը՝ կանացիության անհրաժեշտ և ամենակարևոր բաղադրիչն է, այնպես, ինչպես նրա հարդարանքը, սանրվածքը, նիստուկացը, հագ ու կապը և այլն, ինչն այլ կերպ անվանում են բարետեսություն:
Կանա՛յք և աղջիկնե՛ր, անկախ իրավիճակներից, հնարավորինս ժպտացեք՝ դրանով իսկ ջերմացնելով Ձեզ և Ձեր շրջապատին:
Ձեզ միշտ սիրող և հարգող ՝
Վարդգես Գրիգորյան