Ճապոնական «Կուբոտա» բարեգործական հիմնադրամը (“The Kubota Fund” Charitable Trust) նախատեսում է տրամադրել դրամաշնորհներ զարգացող երկրների ուսանողներին, հետազոտողներին և պրակտիկանտներին՝ Ճապոնիայում ուսանելու, հետազոտություն իրականացնելու և ձեռնարկատիրական կամ այլ կազմակերպություններում վերապատրաստվելու նպատակով: Ցանկացողները կարող են դիմել ու ստանալ հնարավորություն վերապատրաստվելու, ուսանելու Ճապոնիայում:
Դրամաշնորհի առաջնային ոլորտներն են քաղաքացիական, էլեկտրական/էլեկտրոնային, մեքենաշինական, գյուղատնտեսական, էներգետիկ ինժեներիան, բնապահպանական գիտությունը և զարգացման տնտեսագիտությունը:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 17-ն է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):